Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
13.06.2014 | 00:01

Անձրև՛ խնդրեցեք Տիրոջից ըստ ժամանակի՝ բերքից առաջ և հետո։ Տերը, որ հրաշքներ է գործում, ձմռանը անձրև կտա նրանց, և ամեն հանդում խոտ կլինի։ Այն բանի համար, որ կախարդներն անտեղի բաներ էին բարբառում, գուշակները սուտ տեսիլքների ու սին երազների մասին էին խոսում և իզուր մխիթարում, դրա համար էլ, ահա, նրանք ցրվեցին հոտերի նման, չարաչար ցավերի դիպան, և բժշկություն չկար նրանց համար։


Զաքարիա 10. 1-2

Դիտվել է՝ 1328

Մեկնաբանություններ